Բաժիններ՝

Մ.Մայիլյան. Բանաձեւը արձագանքն է՝ Հայաստանի իշխանությունների՝ ՄՄ-ին միանալու որոշմանը

«Եվրախորհրդարանի բանաձեւի 16-րդ եւ 22-րդ կետերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Ղարաբաղի հարցով որոշումների եւ «մադրիդյան սկզբունքների» մասին հիշատակումը, ինչպես նաեւ արձանագրումը, որ Արեւելյան գործընկերության մեկ երկրի կողմից մյուսի օկուպացումը խախտում է Արեւելյան գործընկերության սկզբունքները եւ նպատակները, ԵՄ խորհրդարանական կառույցի արձագանքն է՝ Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Դա հաստատվում է նույն բանաձեւի 29-րդ կետում, որտեղ ափսոսանք է հայտնվում Հայաստանի նախագահի՝ հօգուտ Մաքսային միությանը վերջերս արված քայլի կապակցությամբ»,-այս մասին Karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը։

Կարծում եմ, որ վերոնշյալ ձեւակերպումների ներառումը ընդունված բանաձեւի մեջ քաղաքական մոտիվացիա ունի։ Եթե Հայաստանը գնար ԵՄ ասոցացման համաձայանգրի կնքմանը՝ Արեւելյան գործընկերության երկրների Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, ապա ոչ ոք չէր հիշի ՄԱԿ ԱԽ-ի 20-ամյա վաղեմության հանձնարարականների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իրականությունից կտրված առաջարկությունների մասին, հավելել է Մասիս Մայիլյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031