Տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը:

Շարունակվեցին «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ»  հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:

Այլ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց և որոշվեց միասնական կարգով քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները. համարժեք բնույթի առաջարկությունները կառանձնացվեն միասնական փաթեթներով` դեկտեմբերին կազմակերպվելիք հատուկ նիստերի ընթացքում դրանք ներկայացնող անձանց մասնակցությամբ քննարկվելու նպատակով:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 1-ին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031