Մենք չենք գնում որևէ պետության պոչ դառնալու. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ Մինսկում ընդունված Մաքսային միության հարցով բանաձևից տեղեկություն չունի, բայց միաժամանակ հավաստիացնում է. «Մենք ոչ թե գնում ենք պոչ դառնալու որևէ պետության, այլ գնում ենք, որպեսզի շահեկան իրավիճակներ ստեղծենք։ Պետք չէ ներշնչվեք, որ մեր պետությունն անընդհատ որևէ պետության պոչից վազելու հատկություն ունի, դրա համար ասում եմ՝ որ կողմն էլ որ գնաք, եթե վատ աշխատանքները մեզ համար վտանգավոր է, մենք ընտրել ենք այս ուղղությունը և գնալու ենք այս ուղղությամբ»։ Ինչ վերաբերում է վերջնական որոշմանը, ապա Գալուստ Սահակյանը նշեց, թե վերջնական տարբերակի համար դեռևս բավական ճանապարհ կա անցնելու և պետք չէ «ոտքի վրա» քննարկել այն։ «Ճանապարահային քարտեզի խնդիր կա, քննարկումների փուլ պետք է անցնի, որպեսզի բոլոր կողմերը պահպանվի նաև մեր շահերը։ Մեզ համար կարևորն այն է, որ կարողանանք շատ լավ աշխատել, որ շահեկան վիճակ ստեղծվի մեզ համար»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այն, ինչ շահեկան չի լինի, չի ընդունվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031