Աղվան Վարդանյան. Թող Նիկոլ Փաշինյանը նայի իրենց խմբակցությանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` երեկ դիմելով ՀՅԴ խմբակցությանը, հայտարարել էր. «Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ, լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի:-Տ.Մ.) օրենքի նախագծին: Որ կողմ են՝ հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ, ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով, չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քատուղար Աղվան Վարդանյանը ԱԺ ճեպազրույցում այսօր հակադարձեց՝ նշոլով. «Ինձ համար անընդունելի է, որ որևէ մեկը, դա կլինի Նիկոլը, թե այլ մեկը, իրեն իրավունք է վերապահում դատել գնահատել՝ ո՞վ է ընդդիմություն, ով՝ ոչ: Թող նա նայի իրենց խմբակցությանը: Եթե վիրահատեք երեկվա նիստը, կտեսնեք, որ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ, հանգամանորեն ներակայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ մեր ունեցած մոտեցումները և ասաց, որ ովքեր դեմ են պոպուլիզմով են զբաղվում:

Հիմա Նիկոլը իրեն չի կարող թույլ տալ պոպուլիզմով զբաղվել, ուրեմն պիտի ապացուցի, որ լուրջ քաղաքական գործիչ է: Դրա համար էլ նման հայտարարություն է արել: Բայց մի մռոացեք, որ այս օրենքը դաշնակցության ծրագրային դրույթներից է: Մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ որևէ չափանիշ դրված չէր, և վաղուց ժամանակն էր սա անելու»:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ որևէ մեկն իրեն իրավունք չպետք է վերապահի դատել բոլորին, որովհետև, նրա խոսքով, միշտ մեծ է հավանակությունը, որ նա կարող է չարաչար սխալվել: «Գնահատելով Նիկոլ Փաշինյանի պատգամավորական գործունեությունը, սա հենց այս դեպքերից է: Ես մի ընկերական խորհուրդ ունեմ Նիկոլին՝ զբաղվեք նրանով, ինչով կոչված եք զբավել, ուրիշի վրա քար մի գցի քեզ արդարացնելու համար: Մենք սկզբունքային ընդդիմություն ենք, անում ենք մեր գործը առանց շուրջներս նայելու»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս