Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Բակո Սահակյա՞նն է

«ժողովուրդը» գրում է. Իշխանական վերնախավում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդն Արցախի նախագահ Բակո Սահականն է։ «ժողովուրդի» տեղեկություններով՝ Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայումը՝ՀՀ–ում 10 տարվա պարտադիր բնակության ցենզի հետ կապված, արվում է նաեւ հաշվի առնելով Բակո Սահակյանի հանգամանքը։  Թե ինչպիսի լուծում կտան այս հարցին ՀՀ Սահմանադրությունը փոխելու առաքելություն ստանձնած պաշտոնյաները, դեռ պարզ չէ, բայց որ Բակո Սահանյաևին «առաջ տանելու» քայլերն իրականացվում են նաեւ եվրոպական երկրներում եւ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ում, կարծես թե փաստ է։ Բազում շրջանակներ նրան մատուցում են իբրեւ հուսալի գործընկեր, փորձառու նախագահ եւ ադեկվատ մարդ, որն ի զորու է 2018-ին փոխարինել Սերժ Սարգսյաևին։ «Ժողովուրդը» պարզել է, որ Բակո Սահակյանը համարվում Է ՀՀ-ում որոշումներ կայացնելու ոչ պաշտոնական մանդատ ունեցող դարաբաղյան կլանի սիրելի եւ ընկալելի գործիչ՝ դրանից բխող հետեւանքներով։ Թերթը փորձեել է այս հարցի շուրջ իմանալ նաեւ Սահակյանի տեսակետը՝ ճշտելով, նրա տրամադրությունները, սակայն ղարաբադցիներն հարկատուների հաշվին ապրող նրա խոսնակը համառորեն հրաժարվում է զրուցել։

Այս մասին կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031