Քարաբերդ համայնքում դպրոց չունեն

«Ժողովուրդը» օրաթերթը գրում է. ՀՀ Լոռու մարզի 160 բնակիչ ունեցող Քարաբերդ համայնքում արդեն տասը տարի է, ինչ դպրոց չկա։ Պատճառը բնակչության թիվն է։ Համայնքապետ Յուրիկ Շավելյանը «ժողովուրդին»֊ տեղեկացրել է, որ գյուղում այս պահին միայն ծերացող ընտանիքներ են ապրում, իսկ երիտասարդները հեռացել են գյուղից եւ հաստատվել Վանաձոր քաղաքում. «Այն ջահելությունը, որ կար, հիմա Վանաձորում է, երեխաներն այնտեղ են դասի գնում։ Հարմար չէ այստեղ ապրել։ Ձմեռը մեր գյուղում համարյա վեց ամիս է տեղում։ Գյուղը գազաֆիկացված էլ չէ։ Ես ցանկություն էի հայտնել, որ գազաֆիկացման ծրագրի մեջ մտցնեին գյուղը, այն էլ չստացվեց։ Ասացին՝ բնակչությունը քիչ է»։ Համայնքապետի խոսքով՝ գյուղացիների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031