
Արթուր Բաղդասարյանի խոսնակ՝ հայտնի միջադեպի մասին. «Եղել է տղամարդկային բանավեճ…»

Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, որ հոկտեմբերի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ դիմավորելու էին գնացել Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին, միջադեպ է գրանցվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև:
«Եղել է տղամարդկային բանավեճ՝ կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»,- նշել է նա:
Հարցին, արդյոք հնչե՞լ է հայհոյանք, թե՞ ոչ, Արթուր Միսակյանը պատասխանել է. «Արթուր Բաղդասարյանը 20 տարվա քաղաքական թոհուբուհով անցած քաղաքական գործիչ է, և չկա մի մարդ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, որը կարող է անհարգալից խոսել պարոն Բաղդասարյանի հետ և մնալ անպատասխան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: