
Վարորդը ավտոմեքենայով հայտնվել է դաշտամիջում

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով 23 տան բնակիչ Նարեկ Գրիգորյանը, վարելով Mercedes մակնիշի 27 ՍՕ 449 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք այստեղ`