
Դերասան Վարդան Պետրոսյանին վիրահատել են

Հոկտեմբերի 20-ին` ժամը 22.22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով վիրավորված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը նախօրեին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության:
Ինչպես ռեժիսոր Տիգրան Խզմալյանը 7 ժամ առաջ գրել է իր ֆեյսբուքյան էջում, Վարդան Պետրոսյանն այժմ վիրահատարանում է, նրա գիտակցությունը տեղն է, կոտրվածքներ չունի, քանի որ ավտոմեքենայի անվտանգության բարձիկները բացվել են: Ըստ Տ.Խզմալյանի, վնասվել է դերասանի փայծաղը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: