Բաժիններ՝

Մոսկվայում կրակել են հայերի վրա` 3 հայ երիտասարդ հոսպիտալացվել է

Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 3 հայ` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը, հայտնում է galatv-ին` վկայակոչելով  lifenews.ru-ին:

Ինչպես հայտնի է դարձել, 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը դեպքի վայրից BMW մեքենայով փախուստի են դիմել, սակայն տաք հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները: Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի դիմաց կրակոցների մասին տեղեկություններ է ստացվել առավոտյան ժամը 4-ի սահմաններին:

Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ քաղաքացիներ միմյանց վիրավորում և սպառնալիքներ են հնչեցնում: Սակայն միայն սպառնալիքներով գործը չի ավարտվել: Ծեծկռտուքից մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս