Բաժիններ՝

Ցուկերբերգի քույրը երեխաների համար գիրք է գրել` զգուշացնելով ինտերնետ-կախվածության մասին (տեսանյութ)

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը` Ռենդի Ցուկերբերգը գիրք է գրել երեխաների համար` նրանց հիշեցնելով, որ ինտերնետում երկար «նստելը» վնասակար է, հայտնում է BuzzFeed-ը:

Գիրքը Դոթ անունով աղջնակի մասին է, որը չափազանց շատ ժամանակ է անցկացնում ինտերնետում. «Նա տարված է իր դեվայսներով, սակայն ինչ-որ մեկը ստիպում է հասկանալ, որ կյանքն ավելի հարուստ է, եթե կտրվես էկրանից»:

Նշվում է, որ գրքի հետ միասին կվաճառվի նաեւ Դոթ տիկնիկը: Նոյեմբերին նախատեսվում է նաեւ Ռենդիի մեկ այլ գրքի` «Dot Complicated» լույս ընծայումը, որն արդեն ավելի հասուն շրջանակների համար է եւ պատմում է Facebook սոցիալական ցանցի մարկետինգային տնօրենի պաշտոնում իր աշխատանքային փորձի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031