
Ումա Թուրմանը Մանհեթենում 13-սենյականոց բնակարան է գնել

Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը Մանհեթենի էլիտար River House-ում 13-սենյականոց բնակարան է ձեռք բերել 10 մլն դոլարով, հաղորդում է The New York Post-ը:
Թուրմանն այն գնել է անգլիացի հայտնի կին գրող Բարբարա Թեյլոր Բրեդֆորդից եւ նրա ամուսնուց, ովքեր որոշել են ավելի համեստ վայր տեղափոխվել:
43-ամյա Թուրմանը այստեղ կարող է բավականին հարմար տեղավորվել իր երեք երեխաների հետ: River House-–ը համարվում է Մանհեթենի ամենաէլիտար շենքը: