Որո՞նք են աշխարհի ամենաթանկարժեք երեք փաստաթղթերը
Luxlux.net-ը հրապարկել է աշխարհի ամենաթանկարժեք փաստաթղթերի թոփ եռյակը:
1.Ազատությունների Մեծ խարտիա
Առաջին տեղում Ազատությունների Մեծ խարտիան է, որի արժեքը կազմել է 21,321 մլն դոլար: Մեծ Բրիտանիայի պատմության համար կարեւորագույն այս փաստաթուղթը, որը ստորագրվել է 1215թ-ին Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից, բնօրինակով չի պահպանվել: Մեր օրեր է հասել միայն 1297թ-ին պատրաստված պատճենը, որն էլ 2007թ-ին աճուրդի էր հանվել Sotheby’s –ի կողմից:
2. Ստրուկների ազատագրության մասին հռչակագիր /պրոկլամացիա/
ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից 1862թ. ստորագրված Ստրուկների ազատագրության մասին պրոկլամացիայի գինը կազմել է 3,778 մլն դոլար: Առաջին տպաքանակից մնացել է միայն 25 օրինակ, որոնցից 19 –ը պահվում են թանգարաններում: 2010 թ-ին Sotheby’s –ին աճուրդի էր հանվել մասնավոր հավաքորդների մոտ գտնվող վեց փաստաթղթերից մեկը, որն էլ վաճառվել էր նշված գնով:
3.Apple-ի հիմնադրման պայմանագիր
Apple ընկերության հիմնադիր պայմանագիրը հավաքորդի վրա արժեցել է 1,594 մլն դոլար: 1976 թ-ին Սթիվ Ջեբսը, Սթիվ Վոզնյակը եւ Ռոնալդ Ուեյնը ստորագրել էին հիմնադիր պայմանագիրը: Հենց այս թղթից էլ սկսվել էր Apple բրենդի պատմությունը: Մի քանի օր անց Ուեյնը հրաժարվել էր իր մասնաբաժնից եւ ստացել պայմանագրի իր օրինակը` համապատասխան կետով: 35 տարի անց Ուեյնը այն վաճառքի էր հանել Sotheby’s-ում. գինը գրեթե 10 անգամ գերազանցել էր էսթիմեյտը: