ԱՄՆ ֆինանսների նախարարը վաղաժամ է համարել Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը
Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մեղմացումը վաղաժամ կլինի, քանի որ պետությունը դեռեւս չի կարողացել միջազգային հանրությանն ապացուցել, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:
«Մենք պետք է հավաստիանանք, որ նրանք իսկապես չե փորձում միջուկային զենք ստեղծել: Մեզ իրական, շոշափելի ապացույցներ են հարկավոր»,-հայտարարել է ամերիկացի նախարարը: