ԱՄՆ –ում բնապահպաններն առևտրային ցանցերին կոչ են անում բոյկոտել գենետիկորեն մոդիֆիկացված ձկնեղենը
Ամերիկյան բնապաhպանական եւ սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները գենետիկորեն մոդիֆիկացված ձկնեղենի դեմ պայքարի նոր միջոց են մտածել: Նրանց հաջողվել է շատ ռիթեյլերների, այդ թվում` Whole Foods, Trader Joe’s եւ Target առեւտրային ցանցերին համոզել նման սննդամթերք չգնել: The Washington Post-ի տեղեկություներով` նման ձկնեղենի վաճառքից հրաժարվել է նաեւ Safeway ցանցը:
Թեեւ սննդամթերքի որակի վերահսկողության եւ դեղամիջոցների վարչությունը (FDA) գենետիկորեն մոդիֆիկացված ձուկն անվտանգ է համարել առողջության համար, սակայն ակտիվիստները սպառողներին կոչ են անում ձեռնպահ մնալ այն օգտագործելուց:
«Friends of the Earth» էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակը նման սննդամթերքի մուտքը շուկա արգելելն է, քանի որ բավականին բարդ գենետիկ մանիպուլյացիաների արդյունքում ստացված ձկնեղենի վտանգները դեռեւս ապացուցված չեն: