
Ռուսաստանում այս տարի ապօրինի միգրացիայի վերաբերյալ շուրջ 650 գործ է հարուցվել

РИА Новости-ի փոխանցմամբ` 2013թ-ին ապօրինի միգրացիայի կազմակերպման վերաբերյալ քրեական գործերի թիվը նկատելի ավելացել է. դրանց թիվն արդեն 650 է, հայտարարել է Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:
«Մենք այդ ստուգումներով զբաղվել ենք ոչ միայն այս իրադարձությունների (Բրյուլեւոյի) ժամանակ, այլ ավելի վաղ: Եթե անցած տարի ապօրինի միգրացիայի կազմակերպման փաստով ընդամենը մի քանի տասնյակ գործ էր հարուցվել, ապա այս տարի` արդեն 650 գործ»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապօրինի ներգաղթյալների թեման Ռուսաստանում սրվեց հատկապես Բրյուլեւոյի դեպքերից հետո: