
Էդվարդ Միլիտոնյանը` Հայաստանի գրողների միության նախագահ

Հայաստանի գրողների միության նախագահի փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով այսօր միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը:
Հիշեցնենք, որ ԳՄ նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 20 -ին նշանակված էր արտահերթ համագումար: ԳՄ նախագահի թեկնածուները չորսն էին՝ Էդվարդ Միլիտոնյանը, Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, Հանրային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը և Ռոմիկ Սարդարյանը:
Ըստ Tert.am–ի՝ չհաշված սփյուռքի ձայները, Հայաստանի և Արցախի գրողների քվեարկության պատկերը հետևյալն է. Էդվարդ Միլիտոնյանը ստացել է 189, Հովիկ Հովեյանը՝ 87, Դավիթ Սարգսյանը ՝ 24, Ռոմիկ Սարդարյանը, 4 ձայն: Յոթ քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սփյուռքի ձայներն էական ազդեցություն չեն ունեցել․ Միլիտոնյանը սփյուռքից ստացել է 40 ձայն, Հովեյանը՝ 13, իսկ Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը ձայներ չեն ստացել։