
Անժի-Սպարտակ՝ 0:1. Մովսիսյանը հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Անժիին»: Հանդիպումն ավարտվել է «Սպարտակի» նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով, հաղորդում է armsport.am-ը: Մրցավեճի միակ գոլը 27-րդ րոպեին իր հաշվին է գրանցել Յուրա Մովսիսյանը, որը հայ հարձակվողի համար 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Ռմբարկուների մրցավազքում նա «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկի և «Ամկարի» կիսապաշտպան Պեևի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:
Մովսիսյանը ճանաչվել է նաև այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: