Բաժիններ՝

Գրողների միության արտահերթ համագումարը նախագահ է ընտրում

Գրողների միության համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն է, ինչպես միշտ, այս անգամ ևս առանց վեճերի չանցավ, թեև ԳՄ նախագահի հինգ թեկնածուներից Էդվարդ Միլիտոնյանը (թեկնածուներից երկուսին առաջադրեցին այսօր) համագումարը բացելով՝ կոչ արեց միմյանց չվիրավորել՝ արձանագրելով՝«Մենք գրողներ ենք, ով ում ուզում է, թող ընտրի», հաղորդում է  tert.am-ը:

Երկար գրողները վիճել են հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհել են, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա:

Այբբենական կարգով առաջինը ելույթ է ունեցել Վլադմիր Հայրապետյանը, այնուհետեւ` Հովիկ Հովեյանը,  Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը:

Թեկնածուների նախընտրական ծրագրային ելույթներին հետեւել են գրողների ելույթները, իսկ քվեարկությունը տեղափոխված է ավելի ուշ։

Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգել են հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031