
Բրիտանիայի կառավարությունը 50 մլն դոլար կվճարի Բելառուսին` ԵՄ սահմանների պահպանության համար

Չնայած Եվրամիության եւ Բելառուսի միջեւ ոչ հեշտ հարաբերություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն բրիտանական բյուջեից 36 մլն ֆունտ (մոտ 50 մլն եվրո) կստանա` Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի սահմանների պահպանության համար: Մինսկին աջակցություն է ցուցաբերվում EuropeAid ծրագրի շրջանակում:
Սա արդեն առաջացրել է իրավապաշտպանների դժգոհությունը, հաղորդում է RT-ն: Գումարների հատկացմանը դեմ է նաեւ բրիտանական լեյբորիստական կուսակցությունը, որը կառավարությունից պահանջել է վերանայել հարցը: Մինչդեռ Եվրամիությունը պնդում է, որ միջոցները հատկացվեն: Ըստ Եվրահանձնաժողովի ներկացուցիչների, գումարները կօգնեն դադարեցնել մարդկանց առեւտրի, թմրանյութերի վաճառքի դեպքերը ԵՄ եւ Բելառուսի սահմանին: