Բաժիններ՝

Ամերիկացիները Հելոուինի վրա 7 մլրդ դոլար կծախսեն

ԱՄՆ-ում արդեն սկսվել են նախապատրաստվել Հելոուինին, որը նշվում է հոկտեմբերի 31-ին: Ըստ հաշվարկների` այս տարի ամերիկացիները հելոուինյան  տարբեր կոստյումների, քաղցրավենիքի, դդումների վրա կծախսեն շուրջ 6,9 մլրդ դոլար, հաղորդում է RT-ն:

ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիայի տվյալներով,  2013 թ-ին տոնակատարություններին կմասնակցի ԱՄՆ ավելի քան 158 մլն բնակիչ: Հիմնական ծախսերը կուղղվեն կոստյումների ձեռք բերմանը: Նշված 7 միլիարդից երեխաների հագուստների վրա կծախսվի 1,4 միլիարդ, իսկ կոնֆետների վրա` 2,4 միլիարդ: Եւս 330 մլն  դոլար ամերիկացիները կծախսեն տնային կենդանիների կոստյումների վրա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031