Բաժիններ՝

Նոր շտրիխներ աղմկահարույց գործով

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ  Պողոսյանին է  մակագրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասին առաջին կետ,  հատկանիշներով  քաղաքացի Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված  քրեական գործը:

Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ:

Արթուր Անդրեասյանը, ըստ մեղադրանքի,  2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով,  ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով՝ թվով  7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, նրանց անշարժ  գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք:

Մամուլի հրապարակումներում որպես  խարդախություններով ու  շորթումներով զբաղվող խմբի  ակտիվ դերակատարներ շոշափվում էին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, ինչպես նաև՝  Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները։

ՀՔԾ-ն առայժմ ոչ հաստատում, ոչ հերքում է այդ տեղեկությունները, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն՝ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքում  այդ անունները անուղղակիորեն են շոշափվում.  Ա.Անդրեասյանը շահարկել է նրանց անունները:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս