
Գավառ քաղաքում տուն է այրվել. տարեց բնակիչը մահացել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տուն է այրվում, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել՝ 11.40-ին: Այրվել է անկողին: Տան 2-րդ հարկում՝ անկողնում, հայտնաբերվել է 1931 թ. ծնված Ջ. Շ.-ի կիսայրված դին: