Բաժիններ՝

The Guardian-ին պարգեւատրել են` Սնոուդենի բացահայտումները հրապարկելու համար

Բրիտանական «The Guardian» պարբերականն արժանացել է հեղինակավոր «Online News Association»-ի ամենամյա մրցանակին`ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հիման վրա հրապարակումների շարքի համար, հաղորդում է RT-ն:

«Online News Association»-ի կայքում նշվում է, որ «The Guardian»-ը մրցանակի է արժանացել լրագրողական հետաքննության ոլորտում նորարարական մոտեցման համար:

2013թ-ի համար մրցանակներ են ստացել  նաեւ «The New York Times»-ը` «Online լրագրության վարպետության» եւ «The Boston Globe»-ը` Բոստոնի ահաբեկչության լուսաբանման համար:

«Online News Association»-ը ստեղծվել է  1999 թ-ին եւ ներառում է շուրջ  2 հազար հեղինակավոր ինտերնետ-պարբերականների աշխարհի տարբեր երկրներից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031