Քենտուկիի գործարանից 25 հազար դոլարի թանկարժեք բուրբոն են գողացել
Քենտուկիում լիկյորի արտադրության գործարանից գողացված եզակի բուրբոնի ողջ հավաքածուի արժեքը 25 հազար դոլարի է հասնում: Հետաքննիչները կարծում են, որ հանցագործությունը կատարել է գործարանի աշխատակիցներից մեկը, հաղորդում է NBC-ն:
Նշվում է , որ առաջնակարգ եւ եզակի «Pappy Van Winkle 20-Year Reserve» բուրբոնի մեկ շշի արժեքը 200 դոլար է: «Buffalo Trace» ընկերությունը «Pappy Van Winkle» վիսկին խիստ սահմանափակ քանակությամբ է արտադրում: