Բելառուսը կարող է զրկվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելու իրավունքից` տրանսվեստիտ երգչի պատճառով
Բելառուսը կարող է զրկվել առաջիկա մի քանի տարիներին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու իրավունքից, եթե այն սկզբից մինչեւ վերջ չցուցադրի երկրում: Խնդիրն այն է, որ շատ բելառուսցիներ չեն ցանկանում հեռուստաեթերից տեսնել Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ երգիչ Կոնչիտա Վուրստին եւ պահանջում են պետությունից վճռական գործողություններ ձեռնարկել, հաղորդում է DELFI-ն:
Բելառուսում դժգոհ քաղաքացիները բողոք են ուղարկել Տեղեկատվության նախարարությանը` նշելով, որ կնոջ նման հագնված մորուքավոր երգչի ելույթը անթույլատրելի է բելառուսական հանրության համար:
«Եվրատեսիլի» հասարակայնության եհտ կապերի մասնագետ Յարմո Սիմը ի պատասխան նշել է, որ մրցույթը պետք է հեռարձակվի ամբողջությամբ, դա վերաբերում է բոլոր երգերին: Եթե որեւէ երգ չցուցադրվի, «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավարությունը կարող է համապատասխան պատժամիջոց կիրառել ` նախազգուշամից մինչեւ մի քանի տարով մարցույթին մասնակցելու արգելք: