Բաժիններ՝

eBay-ում լիճ է վաճառքի հանվել

eBay ինտերնետ աճուրդում լիճ է վաճառքի հանվել: Բրիտանիայում գտնվող Էսթուեյթ Ուոթեր լճակի տարածքը 113 հեկտար է, այն հարուստ է նաեւ ձկնային պաշարներով: Բացի լճակից, վաճառվում է  նաեւ կից տարածքը` խանութով, սրճարանով, զբոսաշրջային տեսարժան վայրերով եւ համապատասխան ծառայություններով, հաղորդում է RT-ն:

Սեփականատեր Նիգել Վուդհասը թոշակի է անցել եւ որոշել հրաժարվել իր լճակից: Նշվում է նաեւ, որ հենց այս լճակով են ոգեշնչվել անգլիացի հայտնի գրող Բեատրիս Փոթերը եւ բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորտը:

Լիճը վաճառքի է հանվել 300 հազար ֆունտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս