Բաժիններ՝

Իտալացիները ստեղծել են աշխարհի «ամենագլամուրային» կոնֆետները՝ օգտագործելով ոսկի և Swarovski-ի բյուրեղներ

Իրենց իսկական քաղցրասեր համարողները ուրախանալու նոր առիթ ունեն. նրանք այժմ կարող են համտեսել ձեռքի աշխատանքով ստեղծված նոր կոնֆետները։ Իտալացի հրուշակագործները ստեղծել են յուրահատուկ տրյուֆելներ՝ The Chocolate անվանումով,  որոնք ունեն անկրկնելի համ, իսկ արտաքին տեսքը հաճույք կպատճառի անգամ ամենապահանջկոտ գեղագետներին։

Տրյուֆելները երեսպատված են իտալական հատուկ շոկոլադով։ Այս քաղցրավենիքի բաղադրատոմսը խիստ գաղտնի է պահվում։ Միայն հայտնի է, որ հրուշակագործները այն պատրաստել են կակաոյի չափազանց մանր հատիկներից։ Շոկոլադի հատիկները ունեն անհավատալի փոքր չափեր՝ 15 միկրոն։ Իսկ տրյուֆելների վրա ցանված է ուտելու ենթակա մանրացրած շերտավոր ոսկի։

The Chocolate-ի վրա աշխատել են ոչ միայն հրուշակագործները, այլև ոսկերիչները։ Կոնֆետներիի տուփը զարդարված է Swarovski-ի 400 բյուրեղիկներով։

The Chocolate կոնֆետները արժանացել են Golden Bean պատվավոր մրցանակի՝ Շոկոլադի ակադեմիայի կողմից։

Դրանք հնարավոր է գնել ինտերնետի միջոցով կամ լոնդոնյան հայտնի Harrods-ից։ Տրյուֆելների գինը սկսվում է 300 դոլարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս