
Գործազուրկները հիմնականում կանայք են

Հոկտեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 2872 մարդ, որոնցից 2774-ը` կանայք: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Սեպտեմբեր ամսում որպես աշխատանք փնտրող են գրանցվել 102 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ են ստացել 45-ը:
Գրանցված գործազուրկների թիվը կազմում է 2572 մարդ (2536-ը` կանայք): Գործազրկության նպաստ են ստանում 382 մարդ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 9 ամիսներին աշխատանքի են տեղավորվել 167 գործազուրկներ: