
«Աչաջուր» ռեստորանում ծեծել են մատուցողուհուն

Ընտանիքում բռնությունների ենթարկվելը քիչ էր, կանայք բռնության են ենթարկվում նաեւ աշխատավայրում: Նման դեպք է գրանցվել «Աչաջուր» ռեստորանային համալիրում: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ`Երեւանի բնակիչ, 26-ամյա Գ.Թովմասյանը մեղադրվում է` Երևան քաղաքի Արին Բերդի 13 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանային համալիրի խոհանոցի բակում, իր հասցեին վիրավորական հայտարարություններ անելու կապակցությամբ նույն ռեստորանի մատուցողուհի Աստղիկ Սարուխանյանին ծեծի ենթարկելու մեջ:
Աղջկան պատճառված վնասները փորձագետները գնահատել են ծանր վնասվածքներ եւ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Մայիսին տեղի ունեցած այս դեպքի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել միայն սեպտեմբերի վերջերին: