
Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային շրջաններում թաց ձյուն:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Երևանի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.30C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.10C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.90C