
Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին պատ կկառուցի

Բուլղարիայի կառավարությունն այսօր արտոնել է բուլղարա-թուրքական սահմանին, Էլհովո քաղաքի մոտ, 30 -կիլոմետրանոց պարսպի կառուցումը, ինչը սահմանապահներին թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
«Պատնեշը չի կառուցվում նրա համար, որպեսզի փախստականները ետ դարձվեն, այլ արվում է բուլղարական սահմանի պահպանության մակարդակը բարձրացնելու համար»,-ասել է ՆԳ փոխնախարարը` ավելացնելով, որ կառույցը պետական բյուջեի վրա 2,5 մլն եվրո կարժենա:
Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին կառավարության արտահերթ նիստում կքննարկվի 13,5 մլն եվրոյի հատկացման հարցը` Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքը վերահսկելու համար: