Աշխարհի 3 ամենայուրահատուկ օղիները
Օղին միշտ եղել է սլավոն ժողովուրդների ամենասիրելի խմիչքներից մեկը: Անցնելով երկար ճանապարհ՝ այն դարձել է ամենաէլիտար խմիչքներից մեկը։ Luxlux.net-ը ներկայացնում է աշխարհի 3 ամենայուրահատուկ օղիները։
Օղի-տատու՝ նավաստիների համար
Ամենագեղեցիկ օղին (նկատի ունեն շիշը) կարելի է համարել Good Ol’ Sailor-ը։ Տատուի հայտնի վարպետ Մաթիաս Բրոդենը ստեղծել է ունիկալ շշեր՝ դրանք պատկերազարդելով ծովային թեմաներով։ Օղին տարբերվում է ոչ միայն շշով, այլև իր նուրբ մրգային համով։ Այս օղին անցնում է քառակի զտում։ Բացի այդ՝ այն օրգանական արտադրանք է. արտադրված է՝ հաշվի առնելով էկոլոգիական բոլոր պահանջները։
Օղի՝ իտալական մաֆիայի համար
2011 թվականի ապրիլին շուկայում հայտնվեց նոր օղի՝ «Կնքահայրը» (The Godfather) անվանումով։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ այն թողարկում է ամերիկյան Ironic Brands ընկերությունը՝ Paramount Pictures-ի հետ համատեղ։
Սակայն այժմ հայտնի է դարձել, որ օղին արտադրում է Н.Р.Г. Колос Корпорэйшн ընկերությունը, որն այդ իրավունքը գնել է Paramount Pictures-ից։ .
Օղին աչքի է ընկնում ոչ միայն իր անվանումով, այլ նաև որակով։ Այն պատրաստվում է ամենամաքուր ջրից և սպիրտից։ Եվ ամենակարևորը՝ մաքրվում է Գիննեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենամեծ ֆիլտրի միջոցով։
Կիթառիստի օղի N1
Հայտնի ռոք-երաժիշտ Ջիմմի Հենդրիկսը թողարկել էր իր սեփական օղին։ Նրա մահվանից հետո այդ օղու հետ կապված երկարատև դատական պրոցես սկսվեց։ Կիթառիստի քույրը դատական հայց ներկայացրեց
Dieffenbach, Electric Hendrix Spirits ընկերության դեմ, որը «նեոնային օղի» էր թողարկել՝ օգտագործելով հայտնի ազգանունը։ Այդ գույնզգույն օղին բավականին էժան արժեր, իսկ շշի վրա վառ նեոնային գույներով պատկերված էր Հենդրիկսը։ Երաժիշտի ընտանիքը դատը շահեց, և օղու թողարկումն արգելվեց։