Բաժիններ՝

Մոսկվայում առանձնակի դաժանությամբ Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

Մոսկվայում առանձնակի դաժանությամբ Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել են  Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից:

Վարչությունից հայտնել են, որ այսօր  Մոսկվայի Իզմայլովի շրջանի առեւտրի կենտրոնի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի` դանակի  բազմաթիվ հարվածներով:

Պարզվել է, որ սպանվածը 1986թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի Ռուսլան Արիֆ օղլու Գարահանլիին է: Հաղորդվում է, որ 27-ամյա Ռուսլանը նախ ծեծի է ենթարկվել  բութ առարկայով, այնուհետեւ` սպանվել:

Կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031