
Պարզվել է՝ Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած անձանց և վիրավորների ինքնությունը

Այսօր ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Ըստ shamshyan.com-ի, պարզվել է, որ Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսը վարել է, Երևանի բնակիչ, 71-ամյա Նապոլեոն Լևոնի Պետրոսյանը, ով տեղում մահացել է: Վթարի հետևանքով մահացել է նաև ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ 58-ամյա Գայանե Սողոմոնի Գիլոյանը: Գորիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել, Երևանի բնակիչներ 54-ամյա Լիաննա Բենիկի Ամիրյանը և 54-ամյա Օֆելյա Զավենի Մելքումյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: