Բաժիններ՝

Հաստոցների շարժիչները գողացել են

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.40-ին, մի հիմնարկությունից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մեխանիկական արտադրամասից գողացել են 8 հաստոցների էլեկտրական շարժիչներ` պատճառելով գույքային վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին բերման ենթարկվածները` 1996 թ. ծնված Արեն Թ.-ն, 1995 թ. ծնված Նարեկ Մ.-ն և 1998 թ. ծնված Արթուր Մ.-ն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ. գողությունը կատարել են ձմռանը, իսկ գողոնը որպես մետաղի ջարդոն վաճառել Կապան քաղաքում:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031