Բաժիններ՝

Ստամբոլցյանը՝ Անի Զախարյանին. Էստեղից հեռացեք, դուք պղծություն եք քարոզում

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հայ աղջիկներին 26 տարեկանից հետո կուսությունից զրկվելու սկանդալային կոչով հայտնի դարձած Անի Զախարյանը նախօրեին Վերաքննիչ դատարանի բակում կատարվածը սրտին մոտ չի ընդունել, և այսօր նա, ըստ News.am-ի՝ մասնակցում էր գենդերային հավասարության օրենքի դեմ «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթին։ Հիշեցնենք, որ Անի Զախարյանը Վերաքննիչ դատարան էր գնացել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու համար, սակայն հավաքվածները նրան «չէին հասկացել», անպատվել էին՝ ասելով, իրենց հաշվին «ռեկլամա է անում ինքն իրեն», ու որ նրա «տեղը Երեւանյան լճի բերանում է»։

Զախարյանը լրագրողներին իր տեսակետն էր պատմում գենդերային հավասարության օրենքի բացասական հետեւանքների մասին, երբ զրույցին միջամտել է «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միության» նախագահ Խաչիկ Ստամբուլցյանը։

«Էստեղից հեռացեք, դուք պղծություն եք քարոզում, դուք իրավունք չունեք էստեղ լինել։ Գնացեք էստեղից, պիղծ»,- վրդովված ասել է Ստամբոլցյանը, որին միացել են մյուս ներկաները։

«Ամենաիսկական հայուհին այստեղ ես եմ»,- պատասխանել է Անի Զախարյանը՝ ասելով, որ ինքը ոչ թե փչացնում է մարդկանց, առողջապահական տեսանյունից է խոսում։

«Մադամ քնքուշ մի ձևացեք ստեղ»,- ասել են Անի Զախարյանին, ինչին նա պատասխանել է. «Մադամ քնքուշ չեմ, լավ էլ կռվող եմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս