
Ավտովթար. 3 ուղևորները դիմել են հիվանդանոց

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՈւԱԶ-330301» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: