Վանաձորում 15-ամյա տղային սպանած Կարեն Կունգորցևը տեղափոխվեց Վանաձորի բանտ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձոր քաղաքում գտնվող դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից, հոկտեմբերի 12-ին Վանաձորում 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանելու մեջ կասկածվող 22-ամյա Կարեն Կունգորցևը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Տարոն Թադևոսյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառի 2-ամսյա կալանք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Վարդուհի Հովնանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց քննիչի միջնորդությունը և 15-ամյա տղային սպանած Կարեն Կունգորցևը վերցվեց երկամսյա կալանքի : Վանաձորի ոստիկանները նրան դատարանից տեղափոխեցին ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր մամուլում հրապարակում էր եղել, որ սպանություն կատարած 22-ամյա երիտասարդը նախկինում 3 անգամ եղել է դատապարտած և նոր էր ազատվել կալանքից՝ համաներման առթիվ: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը՝ նա եղել է 1 անգամ դատապարտված և պատժի ամբողջական մասը կրել է: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 12-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու և թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կատարված սպանության փաստով: Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ հոկտեմբերի 12-ին ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա երեխան մահացել է:
Շարունակությունը՝ այստեղ