
Զանգվածային անկարգություններ Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում. 200 մարդ ձերբակալվել է

Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում հինգշաբթի տեղի ունեցած երիտասարդի սպանությունն ազգայնական տրամադրությունների ու անկարգությունների պատճառ է դարձել: Սպանվել էր 25-ամյա մոսկվացի, որի վրա հարձակվողը, ըստ տեղեկությունների, կովկասցի է եղել:
Մոտ 500 հոգուց կազմված ամբոխը, ազգայնականների եւ ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ, այսօր հարձակվել է «Բիրյուզա» առեւտրի կենտրոնի վրա` կոտրելով ցուցափեղկերն ու փորձելով այրել շենքը:
Ժամանած հատուկջոկատայիններին նրանք քարկոծել են: Ավելի ուշ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին ավելի քան 200 մարդու ձերբակալության մասին` հասարակական կարգի խախտման մեղադրանքով:
Արձանագրվել են նաեւ կոսվկասյան արտաքինով անձանց վրա հարձակման դեպքեր: Հինգ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է INTRERFAX-ի աղբյուրը: