Բաժիններ՝

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Հոկտեմբերի 13-ին, ժամը 04.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակչուհին` 1935 թ. ծնված Վ. Ս.-ն, ունի առողջական խնդիր. նրան ներքև իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Վ. Ս.-ին տեղափոխել են 1-03 ծառայության ավտոմեքենա:

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է Ռ. Մ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1961 թ. ծնված Ս. Մ.-ին (1-ին կարգի հաշմանդամ) շտապօգնության ավտոմեքենայից տեղափոխել են բնակարան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս