
Ֆրանցիսկոս Պապը 200 եվրո է նվիրել իտալուհուն, ում դրամապանակը` 54 եվրոյով, գողացել էին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 200 եվրոյի չեկ է ուղարկել Վենետիկի տարեց բնակչուհուն, ում դրամապանակը` 54 եվրոյով, գողացել էին, տեղեկացնում է Il Gazettino-ն:
Ըստ պարբերականի` Վատիկանում միջադեպի մասին իմացել էին հուսահատ իտալուհու` Պապին ուղղված նամակից, որում կինը գրել էր, որ այդ 54 եվրոն նախատեսված էր ամուսնու դեղերի համար:
«Ֆրանցիսկոսը ոչ միայն հույս է ներշնչում մարդկանց, այլ նաեւ պատասխանում է նրանց խնդրանքներին»,-ասել է հոգեւորական Ջաննի Անտոնիացին: