Բաժիններ՝

Ամուսինը կնոջը մոռացել է բենզալցակայանում

Մեղրամիսը Փարիզում անցկացնելուց հետո տուն` Բեռլին վերադառնալու ճանապարին նորափեսան կնոջը մոռացել է բենզալցակայաններից մեկում եւ անգամ երկուսուկես ժամ չի նկատել նրա բացակայությունը:

Աղջիկը քնած է եղել մեքենայի ետեւի նստատեղին, եւ երբ ամուսինը կանգնել է բենզալցակայանի մոտ ու դուրս է եկել մեքենայից, քիչ հետո նա նույնպես դուրս է եկել մեքենայից` զուգարան գնալու համար եւ չի զգուշացրել ամուսնուն:

Տղամարդը կտրել է մոտ 200 կմ եւ միայն  2,5 ժամ հետո է նկատել կնոջ բացակայությունը: Այդ ժամանակ նա զանգահարել է ոստիկանություն, որտեղից էլ տեղեկացրել են, որ կինը նրան համբերատար սպասում է լցակայանում:

Կինը հետո պատմել է, որ չի կարողացել զանգահարել ամուսնուն, քանի որ նրա  հեռախոսի մարտկոցները նստած են եղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031