Բաժիններ՝

«Իշխանությունները պետք է շահագրգռված լինեն տեղ հատկացնելու Գյումրու պետական պատկերասրահի համար. մենք կորցնում ենք մի ողջ սերնդի արվեստ»

Այսօր Գյումրին կանգնած է լուրջ խնդրի առջև, ՀՀ երկրորդ քաղաքում չկա պետական պատկերասրահ և սրահ ՀՀ նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի համար։

Գյումրիում երկրաշարժից առաջ եղել է գործող պատկերասրահ, որն աղետի ժամանակ խիստ վնասվել է և այլևս չի կարողացել կատարել իր դերը, պահպանվել են միայն երկու հարակից սենյակները։ ՀՀ նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը, որը երկրաշարժից առաջ տեղակայված է եղել մանկավարժական ինստիտուտի առաջին հարկում «Նկարիչ» սրճարանի հարևանությամբ, դարձյալ աղետի պատճառով  դադարեցրել է իր գործունեությունը։ Պատկերասրահին պատկանող երկու սենյակներում, որոնք համեմատաբար բարվոք վիճակում են մնացել, 1996-ին տեղի ունեցել հայտնի ավանգարդիստ նկարիչ Ճալայի՝ Գևորգ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը։ Այդ թվականներին ՀՀ նկարիչների միության ղեկավարը եղել է Պողոս Հայթայանը, իսկ Գյումրու մասնաճյուղի տնօրենը՝ Արտուշ Պապոյանը։

ԳԱԼԱի հետ զրույցում ՀՀ նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի ներկա տնօրեն Գարիկ Մանուկյանը ասել է, որ պատկերասրահի հավաքածուն, որը կազմված է եղել հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների ստեղծագործություններից, երկրաշարժից հետո տեղափոխվել է Ձիթողցյանների տուն-թանգարան, որտեղից էլ նկարները տարել են Երևանի ազգային պատկերասրահի պահոց։

«Պետական պատկերասրահի բացակայությունը Գյումրիում համար առաջին մշակութային խնդիրն է, ոչ միայն Գյումրու, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։ Գյումրին արվեստագետների սերունդ է առաջ բերել այս 25 տարիների ընթացքում, այստեղ կա գեղարվեստի ակադեմիա, բայց չկա պատկերասրահ, որտեղ այդ տարիների ստեղծագործությունները կպահպանվեն։ Մի պահ խորհեք. մենք կորցնում ենք մի ողջ սերնդի արվեստ, միայն այն պատճառով, որ չունենք ստեղծագործություններ հավաքելու տեղ»,-  ասել է քանդակագործ Արթուր Գևորգյանը։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս