Բաքրաձե. Պետք է ստեղծվեն պայմաններ ազգային խմբերի անհատականության և մշակույթի պահպանման ու զարգացման համար
Վրաստանի նախագահի թենածու Դավիթ Բաքրաձեն պատասխանել է «Միություն» լրատվական կենտրոնի այն hարցին, թե ինչպիսի՞ քաղաքականություն կիրականացնի՝ ապահովելու ազգային փոքրամասնությունների լիարժեք մասնակցությունը եւ ինտեգրումը Վրաստանի սոցիալ-քաղաքական կյանքին: Նախագահի թեկնածուի պատասխանը ներկայացնում է «Վրաստանի hայ hամայնքը».
«Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների շահերի, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Դրա համար Միասնական ազգային շարժումը ձգտում է այնպիսի հասարակության ձևավորման համար, որը հիմնվում է օրենքի առջև հավասարության, հանդուրժողականության, արդարացիության և բազմակարծության վրա: Նրա գերակայություններից մեկը բազմազգ և բազմադավան վրացական ազգի ներկայացուցիչների հավասար ընդգրկումն է երկրի հասարակական և քաղաքական կյանքում: Միասնական ազգային շարժման կարծիքով՝ անհրաժեշտ է աջակցություն մշակութային բազմազանության և ազգային ինքնակենցաղի պահպանմանը և զարգացմանը, տարբեր ազգային թե կրոնական խմբերի ինտեգրման և երկրի զարգացմանը միանալուն: Պետք է ստեղծվեն պայմաններ այս խմբերի անհատականության և մշակույթի պահպանման ու զարգացման համար: Միասնական ազգային շարժումը նշանակալիորեն գտնում է արտասահմանում բնակվող հայրենակիցների հետ կապերի խորացում, սփյուռքի ներկայացուցիչների համար աջակցությունը մայրենի լեզվի ուսուցմանը և նրանց կողմից մշակութային ինքնակենցաղի պահպանմանը: Միևնույն ժամանակ, Միասնական ազգային շարժման համար գլխավորը հանդուրժողականության և բազմազանության սկզբունքն է: Առանց դրա անհնար է մարդու իրավունքների հարգում և առաջընթաց: Պետությունը պետք է պահպանի բոլորի օրինական իրավունքները և պետք է դիմակայի քսենոֆոբիայի ցանկացած դրսևորում: Սեկուլարիզմի պաշտպանությունը միասնական ազգային շարժման հիմնական գերակայությունն է: Նա ձգտում է, որպեսզի աջակցի կրոնի և քաղաքականության սահմանազատմանը, պաշտպանված լինեն սահմանադրական դրույթները, այդ թվում Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքը պատկանելու ցանկացած կրոնի եւ դավանանքի»: