Բաժիններ՝

Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է ռետրո մեքենաների ցուցադրություն (լուսանկարներ)

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է ռետրո մեքենաների ցուցադրություն: Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկայացվել է 35 հնաոճ ավտոմեքենա: Խորհրդային Միությունում, ինչպես նաև եվրոպական և այլ երկրներում արտադրված մեքենաները մի քանի տասնամյակների պատմություն ունեն:

Ցուցադրված մեքենաներից ամենահինը 1935 թվականի արտադրության «Շտեռն» մակնիշի մեքենան է եղել:

Ի դեպ, նշենք, որ այս տարի ցուցադրությանը իրենց ռետրո ոճի մեքենաներով մասնակցել են ինչպես երևանաբնակ, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից ժամանած անձինք:

Հետաքրքրասերներին հնարավորություն է ընձեռվել ոչ միայն լուսանկարվել, այլև նստել մեքենայի սրահում և  ծանոթանալ մեքենաների պատմությանը:

retro0

retro01

retro77

retro22

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս