
Տոնական քայլերթ Երևանում (ֆոտոշարք)

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ: Քայլերթի ամբողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին։ Տրամադրությունը տոնական ու ջերմ էր նաև տոնին համահունչ զարդարված պատշգամբներում: Բազում երևանցիներ տոնի անմիջական մասնակիցն էին դարձել հենց իրենց բնակարաններից: Տոնական քայլերթի շրջանակում Մաշտոցի պողոտա-Զաքյան և Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում շքերթի մասնակիցներին տոնական համարներով ողջունել են նաև պարային խմբերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: