Ինքնասպանություն Երևանում. Երիտասարդը երկտող էր գրել մորը. «Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ»

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քիչ առաջ, փրկարարները դուրս են բերել երիտասարդի դին և մեկ ժամից ավելի է սպասում են, մինչև կժամանի դի տեղափոխող բրիգադը:

Ըստ կայքի՝ զննությամբ, ինքնասպանություն գործած երիտասարդի գրպանում հայտնաբեվել է երկտող, որտեղ գրված էր. «Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ»: Քննիչի կողմից նշանակվել է նաև ձեռագրաբանական փորձաքննություն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031