
Շիրակի Մարզի դատախազ Կարեն Շահբազյանի աշխատանքից ազատվելու լուրը չի հաստատվել

Tsayg.am-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ին զլմ-ների տարածած տեղեկատվությունը, թե Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, “Ազդարար” լրատվականն հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը չի հաստատել: Ըստ նրա, դատախազության համակարգում որեւէ պաշտոնում այս կամ այն անձին նշանակելու, փոխատեղելու, աշխատանքից ազատելու մասին պետք է լինի գլխավոր դատախազի հրամանը, որից հետո նոր ենթակա կլինի հրապարակման: “Այս պահի դրությամբ ոչ մի նման հրաման չկա: Դիմում գրելու մասին խոսակցությունները մենք չենք մեկնաբանում: Երբ լինի հրաման, այդ մասին կտեղեկացվի”,-իր խոսքում նշել է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: