
Քաղաքացին հանձնել է ինքնաշեն ատրճանակն ու ինքնաձիգի 57 փամփուշտը

Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.15-ին, 1965 թ. ծնված Սարգիս Տ.-ն ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 57 փամփուշտ:
Ներկայացվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: